24.04.2019 09:00

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլում

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ստամբուլի TEB BNP Paribas İstanbul Cup WTA մրցաշարում։ Հայ մարզուհու մրցակիցը շվեդ Յուհանա Լարսոնն էր։ 3 ժամ 12 րոպե տեւած պայքարում Մարգարիտա Գասպարյանը հաղթեց 7։6 (8։6), 4։6, 6։3 հաշվով։

Երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանի մրցակիցը կլինի իսրայելցի Յուլյա Գլուշկոյի եւ ռումինացի Միխայելա Բուզերնեսկու դիմակայության հաղթողը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։