24.04.2019 10:31

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է մնալ առանց իր 3 առաջատարի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է մնալ առանց իր 3 առաջատարի

Առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է կորցնել թիմի միանգամից 3 առանցքային խաղացողի: Այս մասին հայտնում է The Guardian-ը: 

«Օլդ Թրաֆորդ»-ը կարող են լքել դարպասապահ Դավիդ դե Խեան, կիսապաշտպան Պոլ Պոգբան և հարձակվող Ռոմելու Լուկակուն: 

Նշված ֆուտբոլիստները պատրաստ են այլ ակումբ տեղափոխվել, եթե «կարմիր սատանաներ»-ը մրցաշրջանի արդյունքով Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճեն: 

ԱՊԼ-ի 34 տուրից հետո «կարմիր սատանաներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և ՉԼ-ի գոտուց հետ են մնում 3 միավորով: 

Վերջերս Օլե-Գունար Սուլշերի թիմը պարտվեց «Բարսելոնա»-ին և դուրս մնաց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարից