24.04.2019 11:00

Նոր պայմանագրով Քինի աշխատավարձը կքառապատկվի

Նոր պայմանագրով Քինի աշխատավարձը կքառապատկվի

«Յուվենթուս»-ի և հարձակվող Մոյզե Քինի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մոտ են ավարտվելուն: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: 

Կողմերը համաձայնեցրել են նոր համաձայնագիրը, ըստ որի` 19-ամյա խաղացողի տարեկան աշխատավարձը 550 հազար եվրոյից կդառնա 2 միլիոն եվրո: 

Իտալացու գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է 2020 թվականին: 

Ընթացիկ մրցաշրջանում Քինը մասնակցել է 13 խաղի, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: