24.04.2019 11:30

Գվարդիոլան զգուշացնում է՝ հաջողության ու ձախողման միջև տարբերությունը շատ քիչ է

Գվարդիոլան զգուշացնում է՝ հաջողության ու ձախողման միջև տարբերությունը շատ քիչ է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան զգուշացրել է իր թիմին, որ նույնիսկ մի փոքրիկ սխալի պատճառով կարող են չնվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Սիթին» կենտրոնացել է առաջնության խաղերի վրա։ Գվարդիոլան զգուշացնում է, որ հաջողության ու ձախողման միջև տարբերությունը շատ քիչ է։

- «Լիվերպուլը» լավ կազմ ունի, նրանք ճիշտ պահին դաշտ են դուրս գալիս լավագույն մարզավիճակով։ Ուրախ եմ դրա համար։ Մի փոքր վրիպում  և ամեն ինչ կարող է մեզ համար ավարտվել։ Ես չեմ պատրաստվում իմ թիմի մասին դատել այդ փոքրիկ սխալով, որովհետև ամեն օր տեսել եմ, թե ինչ են արել նրանք վերջին երկու տարում։ Իմ թիմը կարիք չունի բնավորություն ցուցաբերել, որովհետև վերջին երկու մրցաշրջանի ընթացքում նրանք ցուցադրում են իրենց բնավորությունը երեք օրը մեկ անգամ,- Գվարդիոլային է մեջբերում The Telegraph-ը։