24.04.2019 12:01

150 միլիոն տրանսֆերների համար. Պոչետինոն կամրապնդի կազմը

150 միլիոն տրանսֆերների համար. Պոչետինոն կամրապնդի կազմը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հույս ունի ամռանը մոտ 150 միլիոն ֆունտ ծախսել կազմի ամրապնդման համար։ Նախորդ երկու տրանսֆերային պատուհանի ժամանակ Խթանները ոչ մի գնում չեն կատարել, բայց դա չխանգարեց «Տոտենհեմին» պայքարել բարձր տեղերի համար Պրեմիեր լիգայում և դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ։ Ամռանը Պոչետինոն հնարավորություն կունենա ամրապնդել կազմը, հաղորդում է Daily Mail-ը։ Արգենտինացի մարզիչն ուզում է հինգ նորեկ հրավիրել։

Բացի ձեռքբերումներից, կլինեն նաև կորուստներ։ «Տոտենհեմը» կքննարկի Դենի Ռոուզի, Կիրան Տրիպյեի, Վիկտոր Վանյամայի, Ժորժ-Կևին Նկուդուի, Վինսենտ Յանսենի և Ֆեռնանդո Լյորենտեի վերաբերյալ ստացված առաջարկությունները։

Անորոշ է նաև Տոբի Ալդերվեյրելդի և Կրիստիան Էրիկսենի ապագան։ Տոբիին կարող են գնել ընդամենը 25 միլիոն ֆունտով, իսկ Լյորենտեի գործող պայմանագրի ավարտին մնում է 12 ամիս։ Այսպիսով Պոչետինոն կարող է ծախսել խոստացված 60 միլիոն ֆունտը՝ հավելած այն գումարները, որոնք կստանա խաղացողների վաճառքից։