24.04.2019 12:30

«Բարսելոնան» և «Արսենալը» կարող են վիճարկել Գամպերի գավաթը

«Բարսելոնան» և «Արսենալը» կարող են վիճարկել Գամպերի գավաթը
«Բարսելոնան» այս պահին բանակցություններ է վարում «Արսենալի» հետ նրանց հետ ամենամյա Գամպերի գավաթը խաղարկելու համար, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ ընկերական բնույթ կրող մրցաշարը կկայանա օգոստոսի 3-ից 4-ը, սակայն «Բարսայի» մրցակիցը կփոխվի, եթե 2 թիմերն էլ հաղթեն եվրագավաթային մրցաշարերում:

Եթե «Արսենալը» նվաճի Եվրոպա լիգայի գավաթը,  իսկ «Բարսելոնան»՝ Չեմպիոնների լիգայինը, ապա ակումբները կհանդիպեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության շրջանականերում օգոստոսի 14-ին:

Ժոան Գամպերը «Բարսելոնայի» հիմնադիրներից է ու կատալոնացիների նախկին նախագահը: 1996 թվականից ի վեր անցկացվում է այս մրցաշարը ի հիշատակ ակումբի կազմավորման մեջ նշանակալի դեր ունեցող Գամպերի: