24.04.2019 13:07

Ժոզե Մոուրինյոն՝ իր հնարավոր աշխատավայրի մասին

Ժոզե Մոուրինյոն՝ իր հնարավոր աշխատավայրի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի դռները բացել է Բունդեսլիգան ներկայացնող ակումբների առաջ՝ միաժամանակ կոչ անելով «Բավարիային» շարունակել վստահել Նիկո Կովաչին:

«Բունդեսլիգան շատ հետաքրքիր առաջնություն է ինձ համար, հատկապես հաճելի է հետևել մրցաշարային աղյուսակի միջնահատվածում տեղակայված ակումբների պայքարին, նրանք շարունակ բարելավում են ու ընդհանուր առմամբ ստեղծում հիանալի առաջնություն:

Լեփ-լեցուն մարզադաշտեր, լավ կազմակերպված խաղեր, տակտիկական հիանալի մոտեցումներ, կարծում եմ, որ Բունդեսլիգան իսկապես հետաքրքիր է:

Իհարկե, «Բավարիան» ահեղ թիմ է: Ես իսկապես ցանկանում եմ, որ Կովաչը մնա իր զբաղեցրած պաշտոնին, քանի որ նա մեծ աշխատանք է կատարել այդ մակարդակին հասնելու համար»,-ասել է պորտուգալացի մասնագետը Bild-ի հետ զրույցում: