24.04.2019 13:33

Վենգերը ասել է, թե ով կարող է գլխավորել «Արսենալը» ապագայում

Վենգերը ասել է, թե ով կարող է գլխավորել «Արսենալը» ապագայում

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Պատրիկ Վիեյրան ապագայում կարող է ստանձնել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի ղեկը:

«Պատրիկին տեսնում եմ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում ապագայում: Նա բարդ ժամանակների միջով է անցել «Նիցայում», բայց նա թուլության ոչ մի նշան ցույց չի տվել: Ճգնաժամի պահերին դուք տեսնում եք մարզչի իրական դեմքը»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Վիեյրան սկսել է մարզչական կարիերան 2016-ից թվականից: Նրա առաջին ակումբը եղել է ՄԼՍ ներկայացնող «Նյու Յորք Սիթին»: