25.04.2019 11:00

Իսպանիայի Սուպերգավաթը կարող է այլ երկրում անցկացվել

Իսպանիայի Սուպերգավաթը կարող է այլ երկրում անցկացվել

Արքայական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի իշխանության հետ՝ Իսպանիայի Սուպերգավաթն այդ երկրում անցկացնելու համար: 

Մրցաշարն առաջիկա 6 տարիների ընթացքում կարող է տեղափոխվել Արաբական թերակղզի:

Գործարքի կնքման դեպքում RFEF-ը կստանա տարեկան 30 մլն եվրո: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի Սուպերգավաթը կարող է անցկացվել ԱՄՆ-ում, Չինաստանում կամ Քաթարում: