25.04.2019 11:30

«Այաքսն» անհավանական ռեկորդ է գրանցել

«Այաքսն» անհավանական ռեկորդ է գրանցել
Ամստերդամի «Այաքսը» վերջին 20-30 տարվա ընթացքում անցկացնում է իր լավագույն մրցաշրջաններից մեկը, եթե ոչ լավագույնը: Երիտասարդ ֆուտբոլիստներով համալրված թիմի հաջողության մասին խսում է ոչ միայն ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալը, այլև գրանցված ֆանտաստիկ ռեկորդը:

Ներքին առաջնության վերջին տուրում «Այաքսը» սեփական հարկի տակ հաղթել է «Վիտեսին» 4-2 հաշվով: Այս պահին մայրաքաղաքային ակումբն իր անվան դիմաց ունի գրանցած 160 գնդակ բոլոր մրցաշարերում: Այդ ցուցանիշով նրանք գերազանցել են մոտ 40 տարվա ռեկորդը: 1980/1981 մրցաշրջանի «Այաքսը» խփել էր 158 գնդակ:

Հատկապես զարմացնում է թիմի առաջատարներից մեկի՝ Դուշան Տադիչի անհատական ցուցանիշը: Նա մասնակցել է ակումբի 160 գոլերից 53-ին՝ բոլոր գոլերի գրեթե 1/3-ին: Տադիչը 51 խաղում խփել է 34 գնդակ ու կատարել 19 գոլային փոխանցում:

«Այաքսը» դեռևս 5 հանդիպույմ ունի անցկացնելու: Ներքին ասպարեզում 3՝ 2 հանդիպում առաջնությունում, ևս մեկը՝ գավաթի եզրափակիչում: Չեմպիոնների լիգայում թիմը պետք է կիսաեզրափակիչ 2 հանդիպում անցկացնի «Տոտենհեմի» հետ: