25.04.2019 12:00

Փարիզի Աստվածամոր տաճարին նվիրված ՊՍԺ-ի մարզաշապիկները շատ արագ սպառվել են

Փարիզի Աստվածամոր տաճարին նվիրված ՊՍԺ-ի մարզաշապիկները շատ արագ սպառվել են

Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ն հատուկ մարզաշապիկներ էր թողարկել Փարիզի Աստվածամոր տաճարի մեծ նկարով, և այդ մարզաշապիկները սպառվել են ընդամենը կես ժամում:

Վաճառքից ստացված գումարը ուղղվել է հատուկ ֆոնդին, որը զբաղվում է անհրաժեշտ միջոցների հավաքրմամբ հուժկու հրդեհից տուժած հոյակերտ կառույցը վերականգնելու համար:

«500-ը վաճառվել է համացանցում, 250-ը տարբեր խանութներում, 250-ն էլ Ելիսեյան դաշտերում»,-գրել էֆրանսիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Ամեն մարզաշապիկը արժեցել է 100 եվրո (122 դոլար):