25.04.2019 12:30

Կասիլյասը ընթերցում է Մոուրինյոյի մասին գիրքը

Կասիլյասը ընթերցում է Մոուրինյոյի մասին գիրքը

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը ներկայումս հանդես է գալիս պորտուգալական «Պորտուում», հետաքրքիր հրապարակում է կատարել «Ինստագրամի» իր էջում։

Եվրոպայի և աշխարհի չեմպիոնը ցուցադրել է իր մոտ գտնվող մի շարք գրքեր։ Դրանց թվում է նաև պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ներկայացնող գիրքը։ Կասիլյասը, ըստ ամենայնի, ընթերցում է մարզչի մասին այդ գիրքը։

Իսպանացի դարպասապահը և Մոուրինյոն միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում», և բոլորին է հայտնի, որ նրանց հարաբերությունները հարթ չեն եղել։ Հենց «Յուրահատուկի» աշխատանքի ժամանակաշրջանում է Կասիլյասը կորցրել մադրիդյան թիմի անվիճելի հիմնական դարպասապահի կարգավիճակը։

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո առայժմ չի զբաղվում մարզչական գործունեությամբ։