25.04.2019 08:43

«Մանչեսթեր Սիթի»-ն հաղթում է ու կրկին գլխավորում մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

 «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթում է ու կրկին գլխավորում մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

ԱՊԼ-ի 31-րդ տուրի կենտորանական խաղը մանչեսթերյան դերբի էր: «Կարմիր սատանաներ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեցին «քաղաքայիններ»-ին ու պարտվեցին 0:2 հաշվով:

2 գոլերում էլ իր մեղքի բաժինն ուներ տանտերերի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան: Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացեց Բերնարդու Սիլվան, 66-րդ րոպեին հյուերերի առավելությունը կրկնապատկեց Լերոյ Սանեն:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն 89 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում է, Սուլշերի սաներն ունեն 64 միավոր ու 6-րդն են:

 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2