25.04.2019 09:11

«Վուլվերհեմփթոն»-ը հաղթեց «Արսենալ»-ին (տեսանյութ)

 «Վուլվերհեմփթոն»-ը հաղթեց «Արսենալ»-ին (տեսանյութ)

ԱՊԼ-ի 31-րդ տուրի հետաձգված խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին:

Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացեց Նևեսը: 37-րդ րոպեին «գայլեր»-ի առավելությունը կրկնապատկեց Դոհերթին: Առաջին խաղակեսի վերջում «զինագործներ»-ը ևս մեկ անգամ գնդակը հանեցին սեփական դարպասից. գոլի հեղինակը Յոտան էր: Խաղավերջում մեկ գնդակ հետ բերեց Սոկրատիսը:

Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբը 66 միավորով 5-րդ տեղում է, «Վուլվերհեմփթոն»-ն ունի 51 միավոր ու 7-րդն է:

«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»՝ 3:1