25.04.2019 12:04

Պուտինը հեշտացրել է ԴԺՀ և ԼԺՀ բնակիչներին ռուսաստանյան անձնագրեր տալու գործընթացը

Պուտինը հեշտացրել է ԴԺՀ և ԼԺՀ բնակիչներին ռուսաստանյան անձնագրեր տալու գործընթացը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Կրեմլը պատրաստվում է անձնագրեր բաժանել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներին:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոյի կարծիքով՝ ԴԺՀ և ԼԺՀ բնակիչներին ռուսաստանյան անձնագրերի տրամադրման հեշտացումը ուկրաինական այդ մարզերում ռուսաստայան ներկայությունն օրինականացնելու քայլ է:

Սակայն ռուսաստանցի մեկնաբանները համոզված են, որ դա ընդամենը ուժի խորհրդանշական ցուցադրություն է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Փոխանցում է BBC-ն: