25.04.2019 12:32

Սթերջենը կրկնակի հանրաքվե է պահանջում

Սթերջենը կրկնակի հանրաքվե է պահանջում

Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է «մոտ ժամանակներս» խորհրդարանի քննարկմանը ներկայացնել մինչև 2021 թվականը անկախության նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրինագիծ:

Այս մասին երեկ հայտարարել է առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

«Կարծում եմ, որ քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի ընտրություն կատարել Brexit-ի և որպես եվրոպական անկախ ազգություն՝  Շոտլանդիայի ապագայի միջև, ընդ որում՝ մինչև այս խորհրդարանի լիազորությունների ավարտը: Եթե Շոտլանդիային ստիպեն դուրս գալ Եվրամիությունից, մեզ համար պետք է բաց լինի անկախության հանրաքվեի տարբերակը ևս: Դա Brexit-ի պատճառած վնասներից խուսափելու ամենալավ ճանապարհը կլինի»,- հայտարարել է Սթերջենը:

Մեկնաբանելով կրկնակի հանրաքվե անցկացնելու հեռանկարը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «անհրաժեշտ է հարգել» 2014 թ. կայացած հանրաքվեի արդյունքները:

2014 թ. շոտլանդացի ազգայնականների նախաձեռնությամբ կազմակերպված հանրաքվեի արդյունքներով՝ Շոտլանդիայի քաղաքացիների 55 %-ը հանդես է եկել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:

Փոխանցում է euronews-ը: