25.04.2019 13:06

Պուտինը և Կիմ Չեն Ինը բանակցությունները Վլադիվոստոկում

Պուտինը և Կիմ Չեն Ինը բանակցությունները Վլադիվոստոկում

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են անցկացրել Վլադիվոստոկում: Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է Ռուսաստան:

Պուտինը Կիմին դիմավորել է Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում: Սկզբում առաջնորդներն առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվելու է ավելի ընդարձակ կազմով:

Առանձնազրույցից առաջ Պուտինը և Կիմ Չեն Ինը հույս են հայտնել, որ ուղիղ բանակցությունները կնպաստեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, և Ռուսաստանը կարող է օգնել ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարցում:

Ենթադրվում էր, որ երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը կտևի մեկ ժամ, սակայն այն շարունակվել է նախատեսվածից կրկնակի ավելի:

Պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումից առաջ Պուտինը մամուլին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական զրույցը հանգամանալից էր:

ԿԺԴՀ առաջնորդը Պուտինի հետ խոսակցությունը բնութագրել է որպես «կարծիքների բովանդակալից փոխանակում» և շնորհակալություն է հայտնել «հրաշալի անցկացրած ժամանակի» համար:

Փոխանցում է BBC-ն: