25.04.2019 13:32

ԱՄՆ-ը Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տալու պարզեցումը համարում է սադրանք

ԱՄՆ-ը Դոնբասի բնակիչներին ՌԴ քաղաքացիություն տալու պարզեցումը համարում է սադրանք

Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, թե Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրման պարզեցումը սադրանք է, ինչը նաև կարող է խանգարել Մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Մինսկի պայմանավորվածությունների իրականացման համար: Ռուսաստանն այդ սադրանքի օգնությամբ  սաստկացնում է հարձակումները Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վրա»,- ասվում է ամերիկյան գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

«Դա տեղի ունեցավ այն բանից երեք օր անց, երբ Ուկրաինայի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ Վլադիմիր Զելենսկուն ընտրեց երկրի նախագահի պաշտոնում: Ընտրված նախագահ Զելենսկին բազմիցս պատրաստակամություն է հայտնել երկխոսելու Ռուսաստանի հետ՝ մինսկյան պայմանավորվածություններն իրականացնելու, Ուկրաինայի արևելքում պատերազմին վերջ դնելու համար, որը 13 հազար մարդու կյանք է խլել: Այժմ Ռուսաստանը պետք է որոշի՝ ուզում է մեծացնե՞լ իրավիճակի հետագա լարվածությունը, թե՞ կատարել իր պարտավորությունները մինսկյան պայմանագրի շրջանակներում»,- պնդում է պետքարտուղարությունը:

Փոխանցում է tass.ru-ն: