25.04.2019 14:00

Ռադան օրենք է ընդունել ուկրաիներենը միակ պետական լեզու ճանաչելու մասին

Ռադան օրենք է ընդունել ուկրաիներենը միակ պետական լեզու ճանաչելու մասին

Գերագույն ռադայի պատգամավորները հինգշաբթի օրենք են ընդունել «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի գործածության մասին», որը երկրում ամրապնդում է այդ լեզվի բացառիկ իրավունքները մյուս լեզուների նկատմամբ: Օրենքը պաշտպանել է 278 պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույնի պարագայում:

Օրենքը նախատեսում է, որ բոլոր քաղաքացիները հիմա պարտավոր են օգտագործել ուկրաիներենը կյանքի բոլոր բնագավառներում:

Օրենքի կատարմանը հետևելու են, այսպես կոչված՝ լեզվական տեսուչները: Նրանք կարող են ներկա լինել ցանկացած պետական մարմնի նիստերին, փաստաթղթեր պահանջել հասարակական կազմակերպություններից և քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև տուգանքի չափ սահմանել:

Ուկրաիներենին տիրապետելու մակարդակը հաստատող փաստաթուղթ կհանդիսանա պետական հավաստագիրը, որը քննության արդյունքում կհանձնի Ուկրաիներենի կենտրոնը:

Փոխանցում է tass.ru-ն: