25.04.2019 14:29

ԶԼՄ. Իրանն առաջարկում է բրիտանուհուն փոխանակել իրանցիների հետ

ԶԼՄ. Իրանն առաջարկում է բրիտանուհուն փոխանակել իրանցիների հետ

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆն առաջարկել է Իրանի գործող իշխանությունները տապալելու համար  քաղաքական դավադրության մեղադրանքով իրանական բանտում գտնվող՝ Thomson Reuters հիմնադրամի աշխատակից, բրիտանուհի Նազանին Զագարի-Ռեթքլիֆին փոխանակել ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Ավստրալիայի բանտերում իրենց պատիժը կրող իրանցիների հետ:

Այդ մասին հաղորդել է BBC-ի հեռարձակող ընկերությունը:

2016 թ. Զագարի-Ռեթքլիֆը Իրանում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ քաղաքական դավադրության մասնակցելու մեղադրանքով:

2017 թ. աշնանը երկրի իշխանությունները նրա դեմ նոր գործ հարուցեցին՝ հակաիրանական քարոզչություն տարածելու մեղադրանքով: Դրա անմիջական պատճառ էր հանդիսացել այն ժամանակ բրիտանական ԱԳՆ-ն ղեկավարող Բորիս Ջոնսոնի հայտարարությունը: Ելույթ ունենալով արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի առջև՝ նա ասել էր, թե Իրանում բրիտանուհին «ընդամենը մարդկանց լրագրություն է սովորեցրել»: Դրանից հետո Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարեց, որ Ջոնսոնի խոսքերը հաստատում են Զագարի-Ռեթքլիֆի մեղքը՝ ցույց տալով, որ նա զբաղվել է հակակառավարական գործունեությամբ:

Մինչդեռ Ռիչարդ Ռեթքլիֆը և Thomson Reuters հիմնադրամը նշել են, որ Ջոնսոնի ասածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կինը Իրանում է եղել մասնավոր այցով, որպեսզի իր փոքրիկ դստերը ծանոթացնի պապիկի ու տատիկի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: