25.04.2019 14:51

Աս-Սիսին իշխանության ղեկին կարող է մնալ մինչև 2030 թվականը

Աս-Սիսին իշխանության ղեկին կարող է մնալ մինչև 2030 թվականը

Եռօրյա հանրաքվեի արդյունքում եգիպտոսցիները հավանություն են տվել երկրի սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են նախագահական ժամկետի մեծացում, բանակի դերի ընդլայնում և փոփոխություններ խորհրդարանական համակարգում:

Դա հնարավորություն է տալիս երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին իշխանության ղեկին մնալու մինչև 2030 թվականը:

«Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնում անմիջապես»,- Կահիրեի համաժողովում հայտարարել է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավար Լյաշին Իբրահիմը: Վերջինիս խոսքով՝ ընտրողների գրեթե 89 %-ը քվեարկել է Եգիպտոսի հիմնական օրենքում փոփոխությունների օգտին:

Հիմնական փոփոխությունը նախագահական լիազորությունների ժամկետը չորսից վեց տարի դարձնելն է: Չնայած նախագահ աս-Սիսիի ներկայիս ժամկետն արդեն երկրորդն է, սակայն նա իրավունք է ստացել առաջադրվելու երրորդ ժամկետի համար:

Փոխանցում է euronews-ը: