25.04.2019 15:10

Դանիան նախապատրաստվում է կիբեռպատերազմի

Դանիան նախապատրաստվում է կիբեռպատերազմի

Դանիայի պաշտպանության նախարարությունը կիբեռտարածքում ռազմական գործողությունների է նախապատրաստվում:

Այդ նպատակով այստեղ պլանավորել են տարեկան 30 կիբեռ-զինվոր զորակոչել: Եվ այդպիսի թեկնածուներ գտնելու լավագույն վայրը նախարարությունը համարում է Կոպենհագենի խաղային ցուցասրահը:

«Գեյմերները, որպես կանոն, հեշտ են մտնում շփման մեջ, նրանք ընդունակ են սևեռվելու այն խնդրի վրա, որը պետք է լուծեն: Եվ նրանք շատ արագ են սովորում»,- կարծում են նախարարությունում:

Խաղացողների մեջ շատերը կան, որ հետաքրքրված են իրնեց հմտությունները լուրջ գործում օգտագործելու հարցում:

«Մենք, այսպես թե այնպես, օրական 10 ժամ անցկացնում ենք համակարգչի առջև: Եվ եթե կարող ենք դա օգտագործել ռազմական ծառայության համար, հրաշալի կլինի: Թեկուզ դա խաղ լինի, բայց իսկական գեյմերի համար հաղթանակի հասնելը շատ կարևոր է»:

Ինչպես գրում են դանիական զանգվածային լրատվամիջոցները, կիբեռ-զինծառայողները պետք է ապահովեն նախարարության ցանցերը կիբեռգրոհներից: Բայց մինչև համակարգչի առջև նստելը նրանք պետք է չորս ամիս ռազմական պատրաստություն անցնեն մյուս զորակոչիկների հետ միասին:

Փոխանցում է euronews-ը: