25.04.2019 15:32

Եգիպտոսում հայտնաբերվել է գրեթե 30 մումիա ամփոփող հին դամբարան

Եգիպտոսում հայտնաբերվել է գրեթե 30 մումիա ամփոփող հին դամբարան

Հնագետները Եգիպտոսի հարավում հայտնաբերել են հինավուրց գերեզմանատեղի, որը վերաբերում է հունահռոմեական տիրապետության շրջանին՝ մ.թ.ա. 332 թ.- մ.թ.ա. 395 թ.:

Ընդարձակ դամբարանը, որ մի քանի սենյակներ ունի, ամբողջովին փորված է ժայռի մեջ: Ներս մտնելու համար հարկավոր է իջնել քարե աստիճաններով, որոնց մուտքը զմռսված է եղել քարե պատով, ինչի շնորհիվ էլ դամբարը անմատչելի է մնացել երկու հազարամյակների ընթացքում:

Ինչպես հաղորդել է Եգիպտոսի հնությունների գործերով նախարարությունը, դամբարանում հայտնաբերված մակագրություններով հաջողվել է պարզել «հիմնական հանգուցյալի» անունը՝ Թիյթ, սակայն ընդհանուր առմամբ ստորգետնյա դամբարանում հայտնաբերվել են երեք տասնյակ մումիաներ, այդ թվում՝ մանկական զմռսված մարմիններ:

Դամբարանի մյուս սենյակներում հնագետները գտել են անուշահոտություններով լի տասնյակ սափորներ և աստվածներին ընծայված զոհաբերական ուրիշ անոթներ: Չորս մումիայի կողքին կերակուրով ամաններ են դրված եղել:

2015 թվականից ի վեր այս շրջանում հնագետները պեղումներ են անցկացրել արդեն 25 համանման դամբարաններում:

Փոխանցում է BBC-ն: