26.04.2019 09:00

Աշխարհի հնգակի չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Աշխարհի հնգակի չեմպիոն Խաջիմուրադ Գացալովը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Աշխարհի հնգակի և Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Խաջիմուրադ Գացալովը մտադիր է գորգ վերադառնալ:

Ինչպես տեղեկացնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզիկը պատրաստվում է ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո:

Գացալովի տեղափոխության գործընթացը մեկնարկել է վերջին շաբաթներին:

Գործընթացի բարեհաջող ավարտի դեպքում Գացալովը կարող է մասնակցել սեպտեմբերին Նուր-Սուլթանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աղբյուրները հաղորդում են, որ Գացալովի տեղափոխությունը հաստատվելու է մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը, սակայն հայկական կողմն անում է ամեն բան, որպեսզի տեղափոխությունը կատարվի մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը, գրում է UWW-ն:

Այդ դեպքում Գացալովը կներկայացնի Հայաստանը մինչև 97 կգ քաշային կարգում:

Մարզիկը վերջին անգամ գորգ է բարձրացել 2016 թվականին: