26.04.2019 10:00

«Բարսելոնայի» նախկին նախագահն այլևս չի կասկածվում «փողերի լվացման» մեջ

«Բարսելոնայի» նախկին նախագահն այլևս չի կասկածվում «փողերի լվացման» մեջ

«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը իսպանական դատարանի վճռով այլևս չի կասկածվում «փողերի լվացման» մեջ: Փետրվարին Ռոսելն իր գործընկեր Ջոան Բեսոլիի հետ ազատվեց կալանքից՝ երեքօրյա դատական քննարկումներից հետո։ 55-ամյա գործարարը մեղադրվում էր խարդախություններից միջոցով 2007-ից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն եվրոյի «լվացման» մեջ։