26.04.2019 10:30

«Ռեալ»-ը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Վալվերդեի հետ

«Ռեալ»-ը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Վալվերդեի հետ

«Ռեալ»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: Այս մասին հայտնում է Marca-ն: 

20-ամյա խաղացողի գործող համձայնագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2023 թվականին: Սակայն «սերուցքայիններ»-ը ցանկանում են նոր պայմանագիր կնքել: 

Իսպանացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման: 

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի:

Նախորդ մրցաշրջանը Վալվերդեն վարձավճարով անցկացրել է «Դեպորտիվո»-ի կազմում: