26.04.2019 11:00

Marca. Ռոնալդուն ցանկանում է աշխատել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզչի հետ

Marca. Ռոնալդուն ցանկանում է աշխատել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզչի հետ

«Յուվենտուս»-ի ղեկավարությունը դիտարկում է Պեպ Գվարդիոլային հրավիրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Իսպանացի մասնագետի նշանակությանը հավանություն է տալիս «ծեր սինյորա»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը տպավորված է «Մանչեսթեր Սիթի»-ում 48-ամյա մարզչի հաջողություններով և կցանկանար աշխատել նրա գլխավորությամբ: 

Այժմ թուրինյան ակումբը գլխավորում է Մասիմիլիանո Ալեգրին, սակայն նրան կարող են հեռացնել Չեմպիոնների լիգայում ձախողվելու պատճառով: 

Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը «քաղաքայիններ»-ի հետ լրանում է 2021 թվականին: