26.04.2019 11:30

Ռոյ Քին.Պոգբան մեծ խնդիր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար

Ռոյ Քին.Պոգբան մեծ խնդիր է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռոյ Քինը խոսել է մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին: 

«Նա որոշակի տաղանդ ունի, բայց ամեն ինչ նորից և նորից կրկնվում է: Պոգբան մեծ խնդիր է «ՄՅու»-ի համար: Ես չեմ հավատում նրա ոչ մի խոսքին: 

Իսկական պրոֆեսիոնալները թիմի համար են խաղում, ամեն ինչ անում են թիմակիցների համար: Իսկ ահա նա միայն իր համար է խաղում», - իռլանդացու խոսքերն է փոխնացում Sky Sports-ը: 

«Կարմիր սատանաներ»-ը այժմ զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուասկի 6-րդ հորիզոնականը՝ 4-րդ տեղում գտնվող «Չելսի»-ին զիջելով 3 միավորով: 

Պոգբան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման, դարձել 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: