26.04.2019 12:00

Daily Mail. Ազարն աստղաբաշխական աշխատավարձ կստանա «Ռեալ»-ում

Daily Mail. Ազարն աստղաբաշխական աշխատավարձ կստանա «Ռեալ»-ում

Հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ռեալ»-ն ինչ ֆինանսական պայմաններ է առաջարկել «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, բելգիացի ֆուտբոլիստը տարեկան 24 միլիոն եվրո կվաստակի «արքայական ակումբ»-ում: Համեմատության համար նշենք, որ ներկա պահին նրա աշխատավարձը լոնդոնյան ակումբում կազմում է տարեկան 13 միլիոն եվրո: 

Նշենք, որ «սերուցքայիններ»-ը և «ազնվականներ»-ը դեռ համաձայնության չեն եկել տրանսֆերային գնի հարցում, քանի որ վերջիններս 116 միլիոն եվրո են պահանջում: