26.04.2019 12:25

Բարսելոնա․ Նադալը դուրս եկավ երրորդ շրջան, Խաչանովը լքեց պայքարը

Բարսելոնա․ Նադալը դուրս եկավ երրորդ շրջան, Խաչանովը լքեց պայքարը

Բարսելոնայում մեկնարկած թենիսի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը երրորդ շրջանի ուղեգրի համար մրցեց արգենտինացի Գիդո Պելյեի հետ եւ 1 ժամ 47 րոպեում պարտվեց 2։6, 6։7 (4։7) հաշվով։

Մրցաշարի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը երեք սեթում առավելության հասավ արգենտինացի Լեոնարդո Մայերի նկատմամբ՝ 6:7 (7:9), 6:4, 6:2։ Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Դավիդ Ֆերերը։

Նադալն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։