26.04.2019 11:06

Թրամփը հանդես է եկել Միջուկային սպառազինությունից հրաժարվելու օգտին

Թրամփը հանդես է եկել Միջուկային սպառազինությունից հրաժարվելու օգտին

ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է ազատվեն միջուկային սպառազինությունից։

Նման կարծիք է նա հայտնել Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է հինգշաբթի երեկոյան։

«Այսօր ես տեսա, թե ինչպես նախագահ (Վլադիմիր) Պուտինը Ռուսաստանում հայտարարեց, որ ուրախ է (ԿԺԴՀ առաջնորդ) Կիմ Չեն Ինի և Հյուսիսային Կորեայի հարցում  (ԱՄՆ-ին) օգնելու հնարավորության առթիվ։ Մենք ուզում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս պարտավոր ենք։ Ռուսաստանը պետք է ազատվի դրանից, Չինաստանը պետք է ազատվի դրանից»,- հայտարարել է Թրամփը։

Հինգշաբթի օրը CNN հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցիչների, հաղորդել էր, որ Թրամփը մտադիր է միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ պայմանագրի նախագիծ նախապատրաստել, որը ենթադրելու է  Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունն այդ պայմանագրին։ «Նախագահը պարզ հասկացրել է, որ, իր կարծիքով՝ սպառազինության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ և պետք է ներառի զենքի, մարտագլխիկների և հրթիռների բոլոր տեսակները»․- աղբյուրի խոսքն է մեջբերել հեռուստաալիքը։

Փոխանցում է tass.ru-ն