26.04.2019 11:33

ԶԼՄ․ Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը ջերմ էր, բարեկամական և սրտառուչ

ԶԼՄ․ Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը ջերմ էր, բարեկամական և սրտառուչ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի հանդիպումը ջերմ, բարեկամական և սրտառուչ մթնոլորտում է տեղի ունեցել։ Այդ մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած մեկնաբանություններում, ինչը հրապարակել է նաև հանրապետության կենտրոնական թերթը՝ Rodong Sinmun-ը։

«Հարգելի բարձրագույն ղեկավարին ջերմ է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,- նշվում է հոդվածում։- Հարգելի բարձրագույն ղեկավարը առաջին սրտառուչ հանդիպումն է ունեցել նախագահ Պուտինի հետ և նրա հետ ջերմ ողջույններ է փոխանակել»։

Պուտինի և Կիմ Չեն Ինի բանակցությունները տեղի են ունեցել Վլադիվոստոկում՝ Ռուսական կղզում։ Առաջնորդները քննարկել են միջպետական հարաբերությունների հեռանկարները, մանրակրկիտ անդրադարձել են Կորեական թերակղզու իրավիճակի հետ կապված հարցերին, այդ թվում՝ թերակղզու ապամիջուկայնացման խնդրին։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին անձնական հանդիպումն էր, որի ընթացքում նրանք «զրուցել էին երկար, նախատեսվածից կրկնակի ավելի, սակայն հանդիպմանը չի հաջորդել ոչ մի համատեղ հայտարարություն կամ որևէ փաստաթղթի ստորագրում»,- նշում է BBC-ն։

Փոխանցում է tass.ru-ն։