26.04.2019 12:10

Շրի Լանկայի ոստիկանությունը ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածում է առնվազն 140 հոգու

Շրի Լանկայի ոստիկանությունը ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածում է առնվազն 140 հոգու

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան այսօր հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները առնվազն 140 քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ։

«Ներկա պահի դրությամբ ձերբակալվել է մոտավորապես 70 հոգի։ Տեղեկություններ կան, որ Շրի Լանկայում, ընդհանուր առմամբ, կա մոտավորապես 130-140 մարդ, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապերի մեջ»,- նախագահի խոսքն է մեջբերում Newsfirst կայքը։

Սիրիսենան նաև խոստացել է կասեցնել ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ «Ես երկրից դուրս կքշեմ ԻՊ-ն։ Ոստիկանությունը և անվտանգության ուժերը կարող են դա անել։ Մենք կարող ենք իրավիճակը վերահսկողության տակ առնել մի քանի օրվա ընթացքում»,- հավաստիացրել է նախագահը։

Նա նաև նշել է ահաբեկիչների և թմրավաճառների կապի մասին։ Սիրիսենայի կարծիքով՝ վերջին ահաբեկչական գրոհները կարող են կապ ունենալ իշխանությունների կողմից թմրավաճառքի դեմ տարվող լայնածավալ կամպանիայի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։