26.04.2019 13:38

Ուկրաինայի ԱԳՆ․ Դոնբասում անձնագրերի տրամադրումը հիշեցնում է նացիստների գործունեությունը

Ուկրաինայի ԱԳՆ․ Դոնբասում անձնագրերի տրամադրումը հիշեցնում է նացիստների գործունեությունը

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ելենա Զերկալն իր facebook-յան էջում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Դոնբասի բնակիչներին ռւսաստանյան անձնագրերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստերի գործողությունները։ Նրա խոսքով՝ օկուպացված տարածքների բնակիչներին քաղաքացիություն տրամադրելը նացիստներն օգտագործում էին Եվրոպայում, որպեսզի բնակիչներին հնարավոր լիներ բանակ զորակոչել։

Բացի այդ, փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն այդպիսով խախտում է Ուկրաինայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Դոնբասի այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ռուսաստանյան քաղաքացիությունից, սպասվում են հալածանքներ ու խտրականություն։ Որպես օրինակ՝ նա նշել է Ղրիմի թերակղզին, որտեղ Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել են ռուսաստանյան քաղաքացիությունից, Զերկալի խոսքով՝ խտրական վերաբերմունքի են արժանանում։

Փոխնախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի «անկյունաքարային» սկզբունքներից մեկը՝ «Ex injuria jus non oritur», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Իրավունքը չի բխում իրավախախտումից»։

Փոխանցում է ria.ru-ն։