26.04.2019 14:42

Անթընի Բըրջեսի արխիվում հայտնաբերել են «Լարովի նարնջի» շարունակությունը

Անթընի Բըրջեսի արխիվում հայտնաբերել են «Լարովի նարնջի» շարունակությունը

Գրող Անթընի Բըրջեսի արխիվում հայտնաբերել են նրա երգիծական, հակաուտոպիստական «Լարովի նարինջ» վեպի շարունակության ձեռագիրը։

«Լարովի մեխանիզմի վիճակը» վերնագրված 200 էջանոց տեքստն իրենից ներկայացնում է գրողի մտորումները մարդու տարբեր վիճակների մասին և շարունակում 1962 թ․ գրված վեպում բարձրացված թեմաները։

Այս ձեռագիրը, որ նախկինում ոչ մի տեղ չի հրապարակվել, եղել է Հռոմից ոչ հեռու՝ Բըրջեսի տանը Բրաչանոյում։ Գրողի մահից հետո՝ 1993 թ․, տունը վաճառվել է, իսկ նրա արխիվը՝ փոխադրվել Մանչեսթեր, որտեղ այն քարտագրել է Անթընի Բըրջեսի միջազգային ֆոնդը։

Վեպում պատմվում է, թե ինչպես է պետությունը փորձում բուժել անչափահաս հանցագործին։

Հեղինակը «Լարովի նարնջի» անավարտ շարունակությունը նկարագրում է որպես «մեծ փիլիսոփայական պատում  ժամանակակից մարդու վիճակի մասին»՝ շարադրելով իր մտահոգությունները մարդկության վրա տեխնոլոգիաների, մասնավորապես՝ զանգվածային լրատվության, կինոյի և հեռուստատեսության ազդեցության կապակցությամբ։

Փոխանցում է BBC-ն։