26.04.2019 16:33

Շրի Լանկայի ուլեմները հրաժարվել են հուղարկավորել ահաբեկիչների մարմինները

Շրի Լանկայի ուլեմները հրաժարվել են հուղարկավորել ահաբեկիչների մարմինները

Շրի Լանկայի մուսուլման աստվածաբանների առաջատար կազմակերպությունը՝ «Ուլեմների համացեյլոնյան ընկերությունը» (All Ceylon Jamiyyathul Ulama, ACJU), հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է հարյուրավոր մարդկանց կյանք խլած ահաբեկչական հարձակումները, և հրաժարվել է ընդունել ահաբեկիչների դիակները։ Այդ մասին հաղորդել է երկրի Ada Derana ինտերնետ-պարբերականը։

«Նրանք, ովքեր կատարել են այդ բարբարոսական հարձակումն անմեղ քաղաքացիական անձանց վրա, մեզ հետ կապ չունեն։ Հետևաբար՝ մենք կտրականապես հայտարարում ենք, որ չենք ընդունի նրանց դիակները»,- ACJU-ի հայտարարությունն է մեջբերում պարբերականը։

Ոլեմները դիմել են նաև մուսուլման կանանց՝ կոչ անելով նրանց բացել իրենց դեմքերը անվտանգության ծառայության աշխատակիցների առաջ՝ ինքնությունը պարզելու համար։ «Այնպիսի իրավիճակ մի՛ ստեղծեք, որում ուրիշները սպառնալիք կզգան >,- նշել են աստվածաբանների կազմակերպությունում։

Փոխանցում է newsru.com-ը։