29.04.2019 11:40

Էրդողանը խոստանում է կասեցնել դավադրությունը Լիբիայի ժողովրդի դեմ

Էրդողանը խոստանում է կասեցնել դավադրությունը Լիբիայի ժողովրդի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է առավելագույն ջանքերը գործադրել՝ կասեցնելու համար զինված հակամարտությունը Լիբիայում Ազգային համաձայնության կառավարությանն աջակցող ուժերի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիական ազգային բանակի ջոկատների միջև:

Այդ մասին, ինչպես կիրակի օրը հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, Թուրքիայի առաջնորդը տեղեկացրել է Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում:

Էրդողանը Սարաջին հավաստիացրել է, որ Թուրքիան «բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ լիբիացի ժողովրդի դեմ դավադրությունը դադարեցնելու համար»:

Փոխանցում է tass.ru-ն: