ԶԼՄ. Լրտեսության կասկածանքով ձերբակալված ԱՄԷ քաղաքացին ինքնասպան է եղել Ստամբուլում

ԱՄԷ քաղաքացին, որ ավելի վաղ ձերբակալվել է Թուրքիայում լրտեսության կասկածանքով, ինքնասպանություն է գործել բանտում: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Haberturk հեռուստաալիքը:
Կասկածյալը հետաքննության ընթացքում եղել է Ստամբուլի Սիլիվրի բանտում, նրա մարմինը գտել են բանտախցում:
Ապրիլի 19-ին Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել էին երկու քաղաքացու, որոնք կասկածվում էին ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ: Հետաքննությունը պետք է պարզեր, թե արդյոք նրանցից մեկն առնչություն ուներ 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենքում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությանը:
Երկրորդ կասկածյալի մասին Haberturk-ը տեղեկություններ չի հաղորդում:
Փոխանցում է tass.ru-ն: