30.04.2019 17:00

Էրդողան. Եթե Թուրքիային հեռացնեն, F-35 ծրագիրը կձախողվի

Էրդողան. Եթե Թուրքիային հեռացնեն, F-35 ծրագիրը կձախողվի

Ամերիկյան F-35 կործանիչներ ստեղծելու ծրագիրը ձախողման կդատապարտվի, եթե դրանից հեռացնեն Թուրքիային:

Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում IDEF-2016 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում:

«Թուրքիայի հանդեպ անարդարացի են F-35-ի հարցում: Եթե Թուրքիային հեռացնեն, այդ ծրագիրը ձախողման կդատապարտվի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Ծրագրից Անակարային հեռացնելու վերաբերյալ խոսակցություններն սկսվել են՝ կապված Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման հետ: ԱՄՆ-ում այն կարծիքի են, որ այդ պայմանագիրը վտանգում է ամբողջ F-35 ծրագիրը, ինչպես նաև Անկարայի հետագա  մասնակցությունը կործանիչ-ռմբարկուների  ստեղծման աշխատանքներին:

Փոխանցում է tass.ru-ն: