02.05.2019 13:20

Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին՝ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է սեփական կամքով լքել պաշտոնը:

Իր որոշումը վարչապետը բացատրել է գերատեսչության ղեկավարի նկատմամբ վստահության կորստով:

Նույն օրը երեկոյան պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Փեննի Մորդոնթը, որը մինչ այդ զբաղեցնում էր միջազգային զարգացման նախարարի պաշտոնը:

Մեյը Ուիլյամսոնին մեղադրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ: Մեյը դժգոհ է մնացել հետաքննության ընթացքում Ուիլյամսոնի պահվածքից և հայտարարել է, որ այլևս չի կարող նրան վստահել: Վարչապետի խոսքով՝ արտահոսքը բացատրող ոչ մի այլ հավաստի վարկած չի հայտնաբերվել:

Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել են, թե իշխանությունները հավանություն են տվել չինական Huawei ընկերության մասնակցությանը Միացյալ Թագավորության տարածքում բջջային կապի ցանցի ստեղծմանը: Այդ տեղեկության հրապարակումը կարող է բարդացնել Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունները, որովհետև վերջինս չինական ընկերությանը մեղադրում է արդյունաբերական լրտեսության մեջ:

Փոխանցում է euronews-ը: