02.05.2019 14:53

Մուսոլինիի ծոռը եվրապատգամավորի թեկնածու է

Մուսոլինիի ծոռը եվրապատգամավորի թեկնածու է

Տարանտոյում Մուսոլինիի անունը հին վերքեր է նորոգում: Եվ հենց այս քաղաքում բռնապետի ծոռը իր թեկնածությունն է դրել Եվրոպական խորհրդարանի ընտրություններում՝ «Իտալիայի եղբայրներ» աջակողմյան կուսակցության կողմից:

Բայց դեռ ընտրողների հետ հանդիպումներից առաջ տեղացի հակաֆաշիստները նրան հասկացրել են, որ ուրախ չեն նրան այդտեղ տեսնել:

«Անթույլատրելի է, որ 2019 թ. նորից հնչի ֆաշիստների քարոզչությունը, որը ատելություն է սերմանում»:

Կայո Մուսոլինին հավաքվածներին խնդրել է ուշադրություն չդարձնել ցույցին:

«Ցավոք՝ ձախերը դեռ անցյալում են ապրում: Նրանք առաջարկելու ոչինչ չունեն, քանի որ լավ չեն հասկանում, թե մարդիկ ինչ են ուզում»:

Կայո Մուսոլինիի խոսքով՝ ինքն ուզում է, որ իր մասին դատեն իր գործերով, այլ ոչ թե անունով: Նա իրեն ֆաշիստ չի համարում, բայց խոստովանում է, որ մարդկանց, առաջվա պես, դուր է գալիս «Մուսոլինի բերնդը»;

«Ինձ հարկավոր է շատ կարճ ժամանակում հայտնի դառնալ: Դրա համար անհրաժեշտ է, որ մարդիկ լսեն ինձ, և, հնարավոր է՝ իմ ազգանունն այդ առումով  ինձ որոշակի առավելություն է տալիս»,- ասել է Մուսոլինին:

Փոխանցում է euronews-ը: