02.05.2019 15:32

ԱՄՆ իրավապաշտպանները Զելենսկուն կոչ են անում դադարեցնել հետապնդումները

ԱՄՆ իրավապաշտպանները Զելենսկուն կոչ են անում դադարեցնել հետապնդումները

Ամերիկացի իրավապաշտպանները հինգշաբթի Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներին այդ երկրի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկուն հասցեագրված նամակ կհանձնեն՝ երկրում քաղաքական հետապնդումները դադարեցնելու և իր նախորդի ծայրահեղ ազգայնական քաղաքականությանը վերջ դնելու կոչով:

«Մենք նաև նրան կխնդրենք ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և դադարեցնել Օդեսայում հետապնդումները նրանց հարազատների ու մտերիմների նկատմամբ, ովքեր սպանվել են 2014 թ. մայիսի 2-ին Արհմիությունների տանը, ինչպես նաև՝ այդ ողբերգությունը հետաքննող լրագրողների նկատմամբ»,-ասել է «Օդեսայի հետ համերաշխության կամպանիա» նախագծի համակարգող Ֆիլ Վայլեյտոն:

2014 թ. մայիսի 2-ին «Աջ սեկտորի» ծայրահեղականները հարձակվել էին Կուլիկովյան դաշտում տեղակայված վրանային ավանի վրա, որտեղ օդեսացիները ստորագրահավաք էին անցկացնում Ուկրաինան դաշնային դարձնելու և ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու վերաբերյալ: Դաշնայնացման կողմնակիցները պատսպարվել էին Արհմիությունների տանը, սակայն ծայրահեղականները շրջապատել էին շենքը ու հրկիզել այն: Պաշտոնական տվյալներով՝ այդ ողբերգական դեպքերի ընթացքում զոհվել էր 48 մարդ, 240-ից ավելին՝ վիրավորվել: Իշխանությունները հայտարարել էին, որ անկարգությունների կազմակերպիչները բացառապես «հակամայդանի» կողմնակիցներն են:

Փոխանցում է tass.ru-ն: