02.05.2019 16:44

Թրամփը Վենեսուելայի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ օրերս

Թրամփը Վենեսուելայի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ օրերս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Fox bussines հեռուստատեսության եթերում խոստացել է, որ եկող շաբաթ, հնարավոր է՝ նաև ավելի շուտ, Վենեսուելայում «շատ բան կլինի»: Այդ կերպ նա իր համաքաղաքացիներին և միջազգային հանրությանը նախապատրաստել է Վենեսուելայում հակամարտության կարգավորման իր որոշմանը:

«Դա պարզապես սոսկալի իրավիճակ է… Մենք բոլոր տարբերակները քննարկում ենք: Մենք ուզում ենք օգնել մարդկանց…»,- նշել է Թրամփը:

Այն մասին, որ ԱՄՆ-ը նախապատրաստվում է նաև Վենեսուելայի իրավիճակին միջամտելու ուժային տարբերակին՝ նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Նա Նիկոլաս Մադուրոյին զգուշացրել է ուժ չկիրառել ընդդիմության նկատմամբ, քանի որ այդ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի միջամտելու:

Washington Post թերթի տվյալներով՝ Թրամփն ինքը «մեծ ցանկություն չի դրսևորում Վենեսուելա ներխուժելու նկատմամբ»՝ բավարարվելով այդ երկրի զինված ուժերի (ու նաև Կուբայի) նկատմամբ պատժամիջոցները հետևողական խստացնելով: Իսկ ուժային տարբերակի գլխավոր կողմնակիցը ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջոն Բոլթոնն է:

Փոխանցում է newsru.com-ը: