03.05.2019 11:50

Փոմփեո. Վենեսուելայի ուժային կառույցներում ՌԴ հետ կապված հարյուրավոր մարդիկ են աշխատում

Փոմփեո. Վենեսուելայի ուժային կառույցներում ՌԴ հետ կապված հարյուրավոր մարդիկ են աշխատում

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն պնդում է, որ Վենեսուելայի անվտանգության ծառայություններում Ռուսաստանի հետ կապված հարյուրավոր մարդիկ են աշխատում:

Այս վարկածը ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ներկայացրել է լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում, որի սղագրությունը հինգշաբթի տարածել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Մենք կարող ենք հայտարարություններ լսել այն մասին, թե մենք չպետք է ներխուժենք Վենեսուելա: Սակայն ներխուժումն արդեն իսկ տեղի է ունեցել,- ասել է Փոմփեոն:- Մի որոշ ժամանակ առաջ Վենեսուելա ներխուժեցին կուբացիները, հիմա էլ ռուսներն են հետևել նրանց օրինակին: Վենեսուելայի միայն անվտանգության մարմիններում հազարավոր կուբացիներ կան: Ռուսաստանցիներից այնտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, եթե ոչ ավելի: Դրանք այն մարդիկ են, ովքեր, ըստ էության, վերահսկում են, թե ինչ ուղղությամբ է ընթանում Վենեսուելան»:

Փոխանցում է tass.ru-ն: