03.05.2019 12:19

Թրամփը չի ուզում, որ 2020 թ. ընտրություններում կողմնակի միջամտություն լինի

Թրամփը չի ուզում, որ 2020 թ. ընտրություններում կողմնակի միջամտություն լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե չի ցանկանում, որ որևէ երկիր միջամտի 2020 թ. նախագահական ընտրություններին:

«Ես չեմ ցանկանում, որ Ռուսաստանը կամ որևէ մեկ ուրիշը շահարկի մեր ընտրությունները»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև շեշտել է, որ 2016 թ. իր հաղթանակը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտությունը «ոչ մի կապ չունեին Ռուսաստանի հետ»:

«Քանի որ բոլորն էլ ասացին, որ դա չի ազդել քվեարկության վրա, դուք դա բազմիցս լսել եք. «Չի ազդել քվեարկության վրա»»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է tass.ru-ն: