03.05.2019 13:18

«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի

«Սանիթեքը» ենթարկվել է 26 մլն դրամ տույժի

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: 
Սա հետեւանքն է խախտումների եւ չկատարված աշխատանքների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի աղբահանության ոլորտում։
Այդպիսով, ընկերությունը ապրիլ ամսվա ծառայությունների դիմաց վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ ըստ պայմանագրի, թերացման և չկատարված աշխատանքների ամեն ուշացված օրվա համար նախատեսվում է տույժ՝ պայմանագրի գումարի 0,5 %-ով»։