03.05.2019 14:10

Ղազախստանի ԿԸՀ-ն Տոկաևին գրանցել է նախագահական ընտրությունների թեկնածու

Ղազախստանի ԿԸՀ-ն Տոկաևին գրանցել է նախագահական ընտրությունների թեկնածու

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ օրը կայացած նիստում գրանցել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևին հունիսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու:

Ղազախստանի գործող նախագահ, 65-ամյա Քասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջադրվել է իշխող «Նուր Օտան» («Հայրենյաց լույս») կուսակցության կողմից: Նա բավարար ստորագրություններ է հավաքել, ներկայացրել է բժշկական եզրակացություն՝ առողջական վիճակի վերաբերյալ, և հարկային մարմինների ստացական՝ եկամուտների վերաբերյալ:

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 9-ին հայտարարել է  արտահերթ նախագահական ընտրություններ  անցկացնելու մասին, որոնք կայանալու են հունիսի 9-ին: Հանրապետության ղեկավար պաշտոնում թեկնածուների առաջադրումն սկսվել է ապրիլի 10-ին և ավարտվել ապրիլի 28-ին: Թեկնածուների գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը:

Փոխանցում է tass.ru-ն: