03.05.2019 14:25

Թրամփը նպատակ չունի ռազմական գործողության դիմելու Վենեսուելայում

Թրամփը նպատակ չունի ռազմական գործողության դիմելու Վենեսուելայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չէր ցանկանա ռազմական գործողություն անցկացնել Վենեսուելայի տարածքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հաղորդավարը նախագահին հարցրել է՝ կարո՞ղ է այնպիսի բեկումնային պահ լինել, որից հետո ԱՄՆ-ն որոշի ռազմական ներխուժում իրականացնել Վենեսուելա:

«Միշտ էլ բեկումնային պահի վրա հասնելու  հավանականություն կա: Սակայն, բնականաբար, ես չէի ցանկանա դա անել: Ես պարզապես ուզում եմ օգնել մարդկանց: Այդ մարդիկ մեռնում են, նրանք ոչինչ չունեն»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը Բոլիվարիական Հանրապետությունում ճգնաժամի հաղթահարման «բազմաթիվ տարբերակներ ունի»:

Փոխանցում է tass.ru-ն: