03.05.2019 15:36

Պաշտոնանկ արված բրիտանացի նախարարը պատասխանատվության չի ենթարկվի

Պաշտոնանկ արված բրիտանացի նախարարը պատասխանատվության չի ենթարկվի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարծում է, որ հարկ չկա դիմելու ոստիկանություն և մեղադրանք ներկայացնելու պաշտպանության նախկին նախարար Գևին Ուիլյամսոնին, որն ազատվել էր պաշտոնից Ազգային անվտանգության խորհրդի փակ նիստից արտահոսքի վերաբերյալ հետաքննության արդյունքում:

Ուիլյամսոնն ինքը պնդում է, որ կապ չունի արտահոսքի հետ: Սակայն Դևիդ Լիդինգթոնը, որն, ըստ էության, կատարում է վարչապետ Թերեզա Մեյի տեղակալի պարտականությունները, ասել է, թե վարչապետը հարցը փակված է համարում: Նրա խոսքով՝ ոչ մեկը նախկին նախարարին ոչ մի քրեական մեղադրանք չի ներկայացնում, սակայն վարչապետն այլևս նրան չի վստահում, դրա համար էլ պաշտոնանկ է արել:

Նախկին նախարարը պաշտոնից հեռացվել էր այն բանից հետո, երբ Daily Telegraph թերթը մանրամասներ էր հրապարակել Ազգային անվտանգության խորհրդի նիստից, որտեղ քննարկվել էին  5G հինգերորդ սերնդի բրիտանական հեռահաղորդակցության ցանցի ստեղծմանը չինական Huawei ընկերության մասնակցության հետ կապված հնարավոր ռիսկերը:

Փոխանցում է BBC-ն: