04.05.2019 11:35

Պուտինը և Թրամփը քննարկել են Վենեսուելայի ճգնաժամը

Պուտինը և Թրամփը քննարկել են Վենեսուելայի ճգնաժամը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են իրավիճակը Վենեսուելայում, սակայն, դատելով Սպիտակ տան և Կրեմլի մեկնաբանություններից՝ նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել։

«Նախագահ Թրամփը Պուտինի հետ զրույցում, առաջին հերթին՝ շեշտը դրել է Վենեսուելայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու վրա, որոնք զրկված են սնունդից, ջրից և դեղորայքից»,-լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Նրա խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում խաղաղ իշխանափոխությունն անհրաժեշտ է։

«Պուտինը չի ուզում միջամտել Վենեսուելայի իրավիճակին։ Նա դրական փոփոխություններ է ակնկալում։ Իսկ հիմա այնտեղ մարդիկ սոված են, մինչդեռ 20 տարի առաջ դա ամենահարուստ երկրներից էր։ Կարծում եմ՝ մեր զրույցը շատ դրական էր»,- ասել է Թրամփը։

Կրեմլի հայտարարության համաձայն՝ «կարծիքների փոխանակման ընթացքում նախագահ Պուտինն ընդգծել է, որ միայն վենեսուելացիներն իրենք իրավունք ունեն որոշելու իրենց երկրի ապագան, և Կարակասում ուժային ճանապարհով իշխանությունը փոխելու փորձերը խոչընդոտում են ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»։

Փոխանցում է BBC-ն։